Սէֆիլյանը հարգում է Շանթի կարծիքը, բայց չի վերանայի իշխանափոխության ժամկետները. armtimes.com
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամները ծանոթացել են «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հեղափոխական Շանթ Հարությունյանի նամակին, հարգանքով են վերաբերվում Շանթի կարծիքին, բայց իրենք ունեն իրենց որոշումը՝ իշխանափոխության ժամկետի վերաբերյալ եւ դա ապրիլի 24-ն է: Այս մասին armtimes.com-ի հետ հայտարարել է Հիմնադիր խորհդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով. «Իշխանափոխության ժամկետները չենք վերանայի: Ինչպես նախատեսված էր, այնպես էլ կլինի: Ապրիլի 24-ի երեկոյան մենք ժողովրդի հետ կհավաքվենք, հետո կորոշենք մեր հետագա քայլերը: Միեւնույն ժամանակ կրկին նշեմ, որ մենք այդ օրը որեւէ այնպիսի քայլ չենք անելու, որը կարող է խափանել, խոչընդոտել օրվա խորհրդի հետ կապված միջոցառումները՝ ավելին դրանցից մի քանիսին մենք էլ ենք մասնակցելու»,- ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: