Բաժիններ՝

Lufthansa-ն Airbus А-320-ում զոհվածների ընտանիքներին կվճարի 275 միլիոն եվրո փոխհատուցում. Bild

Գերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ Lufthansa ավիաընկերությունը Ֆրանսիայի հարավում Airbus A-320 օդանավի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին վճարելու է 275 միլիոն եվրո: Այս մասին պարբերականին հայտնել է իրազեկ աղբյուրը:

Ընդգծվում է, որ այդ փոխհատուցումը գրեթե կրկնակի կգերազանցի այն գումարին, որը սովորաբար վճարվում է նման դեպքերում: Թերթն ընդգծում է, որ ավիաընկերությունն այդպիսով ձգտում է խուսափել անհատական հայցերից, քանի որ դրանց ներկայացման դեպքում Lufthansa-ն հարկադրված կլինի դատարանում ապացուցել, որ չէր կարող կանխել ավիաաղետը:

Lufthansa-ի դուստր ընկերություն Germanwings-ի Airbus А-320-ը ֆրանսիական Ալպերում կործանվել է մարտի 24-ին՝ Բարսելոնից Դյուսելդորֆ թռիչք կատարելիս: Օդանավում գտնվել է 150 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս