«Գազպրոմի» համար «Հարավային հոսք» գազատարի նախագծից հրաժարվելն արժեցել է մոտ մեկ միլիարդ դոլար

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմը» մոտ 1 միլիարդ դոլար է վճարել «Հարավային հոսքի» գծով իր նախկին գործընկերներին՝ գնելով նախագծում նրանց մասնաբաժինները: 56.12 միլիարդ ռուբլու վճարումն իրականացվել է նախորդ տարվա դեկտեմբերին:

Իտալական Eni ընկերությունը, որին պատկանել է նախագծի 20 տոկոսը, ստացել է 22.42 միլիարդ ռուբլի, ֆրանսիական EDF-ը և գերմանական Wintershall-ը, որոնց պատկանել է նախագծի 15-ական տոկոսը, ստացել են համապատասխանաբար 16.82 միլիարդ և 16.85 միլիարդ ռուբլի: Գումարների տարբերությունը բացատրվում է դոլարի փոխարժեքի տատանումներով:

Ընդ որում՝ ընկերության հաշվետվությունը վկայել է, որ ներկայումս «Գազպրոմի» համար լավագույն ժամանակաշրջանը չէ: Նախորդ տարվա արդյունքներով ընկերության շահույթը նվազել է 3.3 անգամ՝ կազմելով 188.9 միլիարդ ռուբլի: Համեմատության համար՝ 2013 թվականին ընկերության շահույթը կազմել է 628.1 միլիարդ դուբլի:

Տեսանյութեր

Լրահոս