Բաժիններ՝

Հունաստանը համաձայն չէ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին. Ցիպրաս

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանը համաձայն չէ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին, քանի որ դրանք տանում են դեպի փակուղի: Այս մասին գործակալությանը հայտնել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, ով ապրիլի 8-ին պետք է ժամանի Մոսկվա:

Ցիպրասն ընդգծել է, որ գոյություն ունեն բոլոր հնարավորությունները Հունաստանի ու Ռուսաստանի միջև առևտրային կապերը նոր մակարդակի հասցնելու համար. «Մենք կարող ենք ունենալ էական համագործակցություն, որը Հունաստանին հնարավորություն կտա իր գյուղատնտեսական ապրանքներն արտահանել Ռուսաստան:

Դուք տեղյակ եք, որ վերջին տարիներին այդ հարաբերություններին հասցվել է հարված՝ կապված նրա հետ, որ իմ երկրի նախկին կառավարությունը չի արել այն, ինչը կարող էր անել, որպեսզի խուսափեր Ուկրաինայի լարվածության պատճառով պատժամիջոցների՝  իմ կարծիքով անիմաստ քաղաքականությունից:

Մենք համաձայն չենք պատժամիջոցների հետ: Կարծում եմ, որ դա դեպի անորոշություն տանող ճանապարհ է: Ես կողմնակից եմ նրան, որ անհրաժեշտ է երկխոսություն, դիվանագիտություն, անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ և գտնել խոշոր խնդիրների լուծումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031