![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանը չի բացառել Եմենի հարցում Սաուդյան Արաբիայի հետ համագործակցելը
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/pic_3fe33de9dacd54635b6c77e242ed3a55.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը չի բացառել Եմենում առկա ճգնաժամի կարգավորման հարցում Սաուդյան Արաբիայի հետ համագործակցելը: Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը.
«Մենք Եմենի բոլոր կողմերին խորհուրդ ենք տալիս հանդարտվել և երկխոսություն սկսել: Իրանը փորձում է շփումներ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ: Թեհրանն ունի առաջարկ՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար»: Աբդոլահիանը չի մանրամասնել առաջարկի էությունը:
Սա իրանական կողմի առաջին հայտարարությունն է Եմենում ռազմական միջամտության սկսվելուց հետո: Աբդոլահիանը նաև քննադատել է Եմենում շիա ապստամբների դիրքերը ռմբակոծելը: Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել Եմենի ռազմական գործողությունը: