Բաժիններ՝

Նեմցովի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել հինգ անձի նկատմամբ

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Բորիս Նեմցովի սպանության գործով կալանավորված 5 անձինք մեղադրվում են սպանության մեջ, որը պատվերով իրականացրել է կազմակերպված խումբը: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքային դատարանի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ քննիչները, իբրև թե, բացառում են պատվերով սպանության տարբերակը, և որպես առաջնահերթություն են դիտարկում քաղաքական կամ կրոնական վրեժխնդրության դրդապատճառներով սպանություն իրականացնելը՝ կապված իսլամի վերաբերյալ քաղաքական գործչի հայտարարությունների և ֆրանսիական «Շառլի Հեբդո» պարբերականի ծաղրանկարիչներին աջակցելու հետ:

Բորիս Նեմցովի ազգականներն ու համախոհները չեն հավատում իսլամական արմատականների կողմից սպանության տարբերակին: Ընդդիմադիր Իլյա Լյաշինը դա որակել է որպես «Կրեմլի պատվեր»:

Նեմցովի ավագ դուստր Ժաննան իր հերթին հայտարարել է, որ այդ վարկածը ծիծաղելի ու անիմաստ է: Նա ընդգծել է, որ հոր գործունեությունն ուղղված է եղել ոչ թե իսլամի, այլ՝ գործող իշխանությունների դեմ: Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան, Մոսկվայի կենտրոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031