Ռուսաստանը ձգտում է Վրաստանին շեղել ընտրած արտաքին քաղաքական կուրսից. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին տարեկան զեկույցով ելույթ է ներկայացրել Վրաստանի խորհրդարանում, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին.

«Ռուսաստանը ձգտում է նրան, որ Վրաստանը շեղվի ընտրած արտաքին քաղաքական կուրսից: Խոսքը եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու մասին է: Գլոբալ մասշտաբով Ռուսաստանի ծավալած քարոզչական գաղափարախոսության կամպանիայի օբյեկտներից մեկը Վրաստանն է:

Այդ կամպանիայի էությունը կայանում է նրանում, որ այսպես կոչված փափուկ ուժի միջոցով Վրաստանը հեռացնի եվրոպական ու եվրաատլանտյան ընտրությունից: Վրաստանի տարածքի օկուպացումն ու ռազմականացումը բարձրացնում է ապակայունացման սպառնալիքը:

Սևծովյան տարածաշրջանում ու Հարավային Կովկասի տարածաշրջանում մեր անվտանգության կարևորագույն խնդիրը Ռուսաստանն է, որը չի կատարում 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը, հրաժարվում է ստանձնել ուժ չկիրառելու պարտավորություն: Նախորդ տարի զինված ուժերը շարունակել են լարափակոցներով մանիպուլյացիան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031