
Ղրիմի միացման հետևանքով ՌԴ-ի տնտեսական կորուստները 3-4 տարում կկազմեն 150-200 միլիարդ դոլար. Կուդրին

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ղրիմի միացումից ռուսական տնտեսության ընդհանուր կորուստները 3-4 տարում կարող են կազմել 150-200 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը.
«Ղրիմի ֆինանսավորումը տարեկան կարժենա 6-7 միլիարդ դոլար: Հաշվի առնելով այն, որ անուղղակի և այլ ծախսերը կլինեն շատ ավելին՝ 3-4 տարվա ընթացքում ընդհանուր կորուստները կկազմեն 150-200 միլիարդ դոլար»:
Կուդրինը Ղրիմի միացման անուղղակի ծախսերի թվում դասել է արևմտյան պատժամիջոցներն ու աշխարհում ռուսական էկոնոմիկայի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը:
Կուդրինի կարծիքով՝ Ռուսաստանի իշխանություններն այսօր նախապատվությունը տվել են քաղաքական նպատակներին, ընդ որում՝ տնտեսական նպատակները մասամբ զոհաբերվում են:
Նախկին նախարարը կանխատեսում է 2015 թվականին ներդրումների անկում և առաջիկա 5 տարում ռուսական տնտեսության լճացում: