Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ նախաձեռնել է «արդարության երթ»: Հանձնախումբը հորդորում է բոլոր հետաքրքրված անձանց նամակ հղել Թրամփին և հորդորել նրան աջակցել Հայաստանին:
Հունվարի 23-ի երեկոյան՝ Լոնդոնի արևելյան շրջանի բնակելի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շինությունը մասնակի ավերվել է, սկսվել է հրդեհ, հայտնում է BBC-ն։
ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում երեկ վերընտրված իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի օրակարգում գտնվող առաջնահերթություններին, ափսոսանք է հայտնել, որ անցած տարի կառույցին չի հաջողվել տեսանելի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
Իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, որը երեկ վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում, գլխավոր մարտահրավեր է համարում Եվրոպայի խորհրդի երկրներում քաղբանտարկյալների գոյությունը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ռուսական կողմի նախաձեռնությամբ ուղևորվում է Մոսկվա։
ՀՀԿ-ին իր անդամակցությունը կասեցրել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտանեկան բիզնեսի կառավարումը փոխանցել է իր որդիներին՝ Դոնալդ-Կրտսերին և Էրիկին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը այդ տեղեկությունը հաստատել է լրագրողների համար իր առաջին մամուլի ասուլիսում։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը աշխատանքի վերջին օրերին Պաղեստինի ինքնավարությանն է փոխանցել 221 մլն դոլար, ինչին երկար ժամանակ դեմ էին հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամները։
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չեն ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը` անդրադառնալով կայքերից մեկի տարածած լուրին, թե Հովիկ Աբրահամյանը հեռացել է ՀՀԿ-ից:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան առանձին խորհրդատվություններ կանցկացնի Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների հետ Աստանայի ոչ ուղղակի բանակցությունների շրջանակում։
ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնի թեկնածու Սթիվեն Մնուչինը հաստատել է, որ կապահովի Ռուսաստանի և Իրանի դեմ գործող պատժամիջոցների պահպանումը, հայտնում է Bloomberg-ը։
ԱՄՆ Սենատի արտասահմանյան հարցերով կոմիտեն հավանության է արժանացրել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնի թեկնածությանը, հայտնում է ВВС-ն։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխարհը մուտք է գործում նոր պատմական դարաշրջան, տեղեկացնում է Reuters-ը։
«Փաստ» թերթի աղբյուրների վկայությամբ` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կպաշտոնավարի մինչև Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ավարտը:
ԱՄՆ Սենատը հաստատել է Մայք Պոմպեոյի թեկնածությունը Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում, հայտնում է RIA Novosti-ն։
Ծառուկյան» դաշինքում առաջիկայում սպասվում են անակնկալ «հայտնություններ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ դաշինքի ընտրացուցակում պատրաստվում են ընդգրկվել անգամ կարկառուն ՀՀԿ-ականներ, որոնք ամենատարբեր պատճառներով որոշել են իրենց ապագան այլեւս չկապել իշխող այս քաղաքական ուժի հետ:
Չինաստանը նորագույն միջմայրցամաքային «Դունֆեն-41» (Dongfeng-41, DF-41) բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանակից հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգում։ Այս մասին հայտնում է հոնգկոնգյան Apple Daily թերթը՝ վկայակոչելով համացանցի չինական սեգմենտում հրապարակված համալիրի լուսանկարներին։
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում հավաստել է ԱՄՆի համար Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւորությունը:
«Այսօր դեռ վաղ է խոսել Սիրիա տեղափոխվողների թվի մասին, սակայն կարող ենք ասել, որ շատերը մեկնում են Սիրիա` տեղում ծանոթանալու իրավիճակին, հասկանալու համար վերադառնալու ինչ հնարավորություններ կան, դիտարկում են իրենց գործը վերականգնելու տարբերակները: Այո, Լիբանանում գտնվող սիրիահայերի շրջանում Հալեպ վերադառնալու տրամադրություններ կան»,-ասաց Մելիք Քարագավորյանը:
Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած քաղաքական ուժերի և Գագիկ Ծառուկյանի միավորումը բացառվում է։ Անցած շաբաթա վերջին Օսկանյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև տեղի է ունեցել հանդիպում, որից հետո միավորման հնարավորությանը վերջ է դրվել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նախագահի հրամանագիր՝ դուրս բերելով ԱՄՆ-ը 12 երկրներից բաղկացած Միջխաղաղօվկիանոսյան առեւտրային համագործակցության համաձայնագրից: Երկուշաբթի օրը Թրամփի ստորագրած նախագահական գործադիր հրամանագիրը ի կատար է ածել վերջինիս նախընտրական շրջանի խոստումը այս համաձայնագրի վերաբերյալ: Թրամփը անվանել է այն «շատ լավ երևույթ ամերիկացի աշխատավորների համար»:
Կիրակի օրը «Հայկական վերածնունդ» կուսակցության կանանց միության համագումարն էր, որի ժամանակ բոցաշունչ ելույթ է ունեցել կուսակցության առաջին կին թեկնածուն՝ Հեղինե Բիշարյանը։
Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում ՀՅԴ-ն սկսել է ի մի բերել ապրիլի 2-ին նշանակված ԱԺ ընտրությունների իր ռեյտինգային ցուցակը: Սույն ցուցակում ներգրավված են լինելու մարզի անվանի բժիշկները: Մեզ հայտնի է դարձել, որ ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում լինելու են Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն, կուսակցության անդամ Աշոտ Կուրղինյանը, Գյումրու ինֆեկցիոն և հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Կարինե Տոնոյանը:
Որքան ավելի բարձր է հնչում դաշինքների ձևավորման մասին աղմուկը, այնքան ավելի ակնհայտ է դառնում այդ դաշինքների մասնակիցների լռությունը գաղափարների, սկզբունքների, ծրագրերի մասին։
«Հեղինակի հոդվածը շատ մեծ ենթադրություն է, որովհետև Թրամփը դեռ նոր է սկսում իր պաշտոնավարումը և որևէ կարծիք, տրամադրվածություն չի արտահայտել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ։ Նա դեռ շատ հեռու է Նոբելյան մրցանակից և ԼՂ հարցը լուծելուց»:
Հայաստանում վաղուց գաղափարական արևմտամետներ և ռուսամետներ գոյություն չունեն, և այստեղ ընդամենը մեկ գաղափարախոսություն կա՝ ինչպե՞ս մտնել խորհրդարան:
Իրաքի կառավարական ուժերը ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից:
Ստրասբուրգում հունվարի 23-ին մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում՝ ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի ձևաչափում, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաջորդած գործընթացներին և գալիք խորհրդարանական ընտրություններին, Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ոտնձգությանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, վեհաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 23-ին վերընտրվել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ: