Շոյգուն հայտարարել է Հայաստանի տնտեսությունում ՌԴ առանցքային դերի մասին և քննադատել է Երևանի քաղաքականությունը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն մի շարք հայտարարություններ է արել ռուս-հայկական հարաբերությունների վերաբերյալ՝ ընդգծելով Ռուսաստանի հետ համագործակցությունից Հայաստանի տնտեսական կախվածությունը և քննադատելով Երևանի առանձին արտաքին քաղաքական քայլերը։

Շոյգուն շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութեր և բենզին՝ շուկայականից երեք անգամ ցածր գներով։ Նա նշել է նաև, որ հայկական գյուղմթերքի արտահանման մինչև 98%-ը և թունդ ալկոհոլի արտահանման 78%-ը բաժին է ընկնում հենց ռուսական շուկային։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն առանձնահատուկ կերպով անդրադարձել է աշխատանքային միգրացիայի թեմային։ Նա հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների, իսկ 2025 թվականին հայրենիք են փոխանցել գրեթե 3,9 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նա հավելել է,որ այդ գումարը կազմում է հայկական տնտեսության զգալի մասը։

Շոյգուն նշել է նաև ռուս զբոսաշրջիկների դերը՝ հայտարարելով, որ 2025 թվականին Հայաստան այցելած բոլոր զբոսաշրջիկների շուրջ 40%-ը ժամանել է Ռուսաստանից և իրենց ծախսերով աջակցել է երկրի տնտեսությանը։

Միաժամանակ, նա քննադատության է ենթարկել Երևանի արտաքին քաղաքական կուրսը։ Շոյգուն նշել է, որ 2025–2026 թվականներին Հայաստանի ռազմավարական գործընկերներ են դարձել այնպիսի պետություններ, որոնց Մոսկվան համարում է ոչ բարեկամական։ Մասնավորապես, նա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հարթակ տրամադրելն անվանել է «ծաղր նացիզմի դեմ պայքարին մասնակցած հայերի հիշատակի նկատմամբ»։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդներին կապում են դարավոր հարաբերություններն ու ընդհանուր պատմությունը, իսկ Ռուսաստանը, նրա պնդմամբ, կարևոր դեր է խաղացել 1990-ական թվականներին Հայաստանի ինքնիշխանության պահպանման գործում։

Խոսելով Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարների մասին՝ Շոյգուն հարց է բարձրացրել, թե ինչ պայմաններով է հայկական կողմը պատրաստվում ԵՄ արտահանել ծիրան, իշխան ձուկ և հանքային ջուր։

Ի վերջո, նա հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մնում է «Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչը», սակայն ընդգծել է, որ երկրների միջև հարաբերությունները «երկկողմանի երթևեկությամբ փողոց» են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031