Գայանե Սողոմոնյանը կասեցրել է ՀՀԿ-ին անդամակցությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ին իր անդամակցությունը կասեցրել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը։ Հիշեցնենք, որ Գայանե Սողոմոնյանի ամուսինը՝ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձից հետո հայտարարեց նրա կողքին կանգնելու մասին եւ կղեկավարի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031