Բաժիններ՝

«Աշխարհը մուտք է գործում նոր պատմական դարաշրջան». Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխարհը մուտք է գործում նոր պատմական դարաշրջան, տեղեկացնում է Reuters-ը։

«Կարծում եմ՝ Գերմանիայի միավորումից, Սառը պատերազմի ավարտից հետո քառորդ դար անց, հնարավոր է, նոր պատմական դարաշրջանին կփոխարինի մյուսը»,- ասել է Մերկելը։
Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ բաց լինելը, այլ ոչ թե ամբոխավարությունը, բևեռացումն ու մեկուսացումը կդառնան այնպիսի համաշխարհային խնդիրների լուծումը, ինչպիսիք է գլոբալիզացիան։

«Մենք ոչինչ չենք ստանա՝ փորձելով խնդիրները լուծել բևեռացվածությամբ և ամբոխավարությամբ։ Մենք պետք է ցույց տանք, որ հավատարիմ ենք մեր ազգի հիմնական սկզբունքներին»,- հավելել է նա։

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էր հայտարարել, թե կարծում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը վերջ դրեց անցած դարի աշխարհակարգին: Այս մասին նա գրել էր գերմանական Bild am Sonntag պարբերականի համար գրված հոդվածում:
«Դոնալդ Թրամփի ընտրությամբ վերջնականապես ավարտվեց XX դարի նախկին աշխարհը»,- գրել էր Շտայնմայերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս