Համեղ խորտիկներ, գինի․.. 28.000 դոլարից ավելի՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ֆուրշետի ու սուրճի ընդմիջման համար․ մեկ անձից հերթական գնումը

Էլեկտրոնային գնումների համակարգում նախօրեին հանրայնացվել է ներկայացուցչական ծախսերի մասին պայմանագիր, ըստ որի՝ Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը ««ԲԼԻԶԱՐԴ» ՍՊԸ-ից մեկ անձից գնման ոչ մրցութային եղանակով պատվիրակել է ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Ֆուրշետի և ընդմիջման կազմակերպում։

Պայմանագրի գին է նշվել 10 միլիոն 370 հազար 100 դրամը (28163.55 դոլար): Այս գումարի շրջանակում նախ 250 անձի համար ֆուրշետ է մատուցվել ապրիլի 29-ին, ապա նաև՝ մայիսի 5-ին՝ 100 անձի համար սուրճի ընդմիջում։ Ծառայության մատուցման հասցեներ են նշվել «Զվարթնոց» օդանավակայանը և Բաղրամյան 26-ը։ Պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ ֆուրշետը ներառել է ձկան տեսականի, մսային և պանրի կանապեներ, բուսական տեսականի, տաք կերակրատեսակներ, աղանդեր, գինի և ոչ ալկոհոլային խմիչքներ։ Սուրճի ընդմիջման դեպքում՝ աղանդերի, սուրճի և ըմպելիքների տեսականի։

Ի դեպ, դեռ փետրվարին ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ ևս այս ՍՊԸ-ն էր մատուցել ֆուրշետի ծառայությունները․ ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգային ծառայությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով ֆուրշետի կազմակերպման համար պայմանագիր էր կնքել «Բլիզարդ» ՍՊԸ-ի հետ։

Ֆուրշետը մատուցվել էր 200 անձի համար Բաղրամյան 26-ում և «Զվարթնոց» օդանավակայանում՝ 50 անձի համար։ Հյուրասիրությունը ներառել է թխվածքի տեսականի, չիր-չարազեղեն, սեզոնային մրգեր, տաք ու սառ ուտեստներ, այդ թվում՝ խորովածի տեսականի, ձկան տեսականի, գյուղական կարտոֆիլ, պանրի ու զեյթունի տեսականի, բնական և գազավորված ըմպելիքներ և այլն։ Այս ծառայության մատուցման դիմաց բյուջեից վճարվել էր 11 միլիոն 112 հազար 600 դրամ։

Կարդացեք նաև

«Բլիզարդ» ՍՊԸ-ի մասին 168am-ն առիթներ ունեցել է հիշատակելու՝ ի մասնավորի նկատելով, որ «Բլիզարդ» ՍՊԸ-ն, որն էլեկտրոնային ռեգիստրի համակարգում գրանցվել է 2005 թվականից, պետգնումներում ակտիվություն է սկսել ցուցաբերել 2018 թվականից: Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արմենուհի Խաչատրյանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031