«Եթե երկու մեծ երկրները միմյանց հետ լեզու գտնեն, ապա Հայաստանի նման փոքր երկրների համար շատ ավելի հեշտ կլինի նավարկել»

«Հեղինակի հոդվածը շատ մեծ ենթադրություն է, որովհետև Թրամփը դեռ նոր է սկսում իր պաշտոնավարումը և որևէ կարծիք, տրամադրվածություն չի արտահայտել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ։ Նա դեռ շատ հեռու է Նոբելյան մրցանակից և ԼՂ հարցը լուծելուց»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն, անդրադառնալով «Վաշինգտոն թայմս» պարբերականի հոդվածագրի մեկնաբանությանն այն մասին, թե ԱՄՆ 45-րդ նախագահ Թրամփը կարող է ջանքեր ներդնել ԼՂ հակամարտության կարգավորման համար՝ դրա համար Խաղաղության Նոբելյան մրցանակ վաստակելով։

Ըստ Հարութ Սասունյանի, շատ մեծ անորոշություն է պահպանվում երկրի արտաքին քաղաքականության ոլորտում։ Նրա համոզմամբ, որևէ մեկն այսօր չի կարող կանխատեսել, թե ինչ ուղով կընթանան ռուս-ամերիկյան հարաբերությունները, թեև թե Թրամփը, թե Պուտինը մի քանի անգամ արտահայտել են իրենց բարի տրամադրվածությունը միմյանց հանդեպ։

«Եթե այդ բարի կամքը դրսևորվի կոնկրետ քայլերով և արդյունք տա, ապա դա շատ դրական կլինի աշխարհակարգի և միջազգային հարաբերությունների տեսանկյունից։ Բնականաբար, եթե երկու մեծ երկրները միմյանց հետ լեզու գտնեն, ապա Հայաստանի նման փոքր երկրների համար շատ ավելի հեշտ կլինի նավարկել և իր խնդիրներին լուծում գտնել»,-նման հույս է հայտնել Հարութ Սասունյանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս