ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանից կուսակցությունից դուրս գալու դիմում չեն ստացել

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չեն ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը` անդրադառնալով կայքերից մեկի տարածած լուրին, թե Հովիկ Աբրահամյանը հեռացել է ՀՀԿ-ից:

«Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակը նման տեղեկատվության չի տիրապետում: Այս պահի դրությամբ մենք Հովիկ Աբրահամյանից կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ դիմում չենք ստացել»,- ասել է Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ կայքերից մեկը տեղեկատվություն է տարածել, որ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին չեն գոհացրել իր քաղաքական ապագայի վերաբերյալ հարցեր ճշտելու բանակցությունները և նա որոշում է կայացրել հեռանալ ՀՀԿ-ից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031