Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորում է Թրամփին ճանաչել Արցախի անկախությունը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ նախաձեռնել է «արդարության երթ»: Հանձնախումբը հորդորում է բոլոր հետաքրքրված անձանց նամակ հղել Թրամփին և հորդորել նրան աջակցել Հայաստանին:

Հանձնախմբի նախաձեռնած արշավում մասնավորապես կոչ է արվում ԱՄՆ նորընտիր նախագահին ասել արդարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև ավելի ամրապնդել հարաբերությունները քրիստոնյա Հայաստանի հետ:

Նշենք, որ 2016 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Նա հավաքել է Ընտրական քոլեջի ընտրիչների ձայներից 304, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը 227: Հունվարի 20-ին կայացած երդմնակալության արարողությունից հետո Թրամփը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031