«Քանդենք պետությունը» կուսակցության՝ իշխանության մնալու դեպքում ադրբեջանական հատուկ ջոկատայինների մուտքը ՀՀ՝ դառնալու է շատ իրական. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «2 օր առաջ հոդված էի գրել, որ ներկայիս իշխանությունը 3 տարի, 4 ամիս, 25 օր նվիրել է Ալիեւին՝ Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրեր զարգացնելու համար։ Հիմա հասկացա, որ ոչ միայն ժամանակ են նվիրել, այլ նաեւ այդ ընթացքում Ադրբեջանի զավթողական խոսույթն են սերտել, որ գան ու դա հրամցնեն հայ հանրությանը։

Շատ ուղիղ կասեմ՝ «Քանդենք պետությունը» կուսակցության՝ իշխանության մնալու դեպքում ադրբեջանական հատուկ ջոկատայինների մուտքը ՀՀ՝ դառնալու է շատ իրական:

Գալիք ընտրությունը հստակ ընտրություն է Հայաստանի՝ որպես ազգային պետության, լինել-չլինելու միջև»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031