Բաժիններ՝

Թրամփը իր որդիներին է փոխանցել ընտանեկան բիզնեսի կառավարումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտանեկան բիզնեսի կառավարումը փոխանցել է իր որդիներին՝ Դոնալդ-Կրտսերին և Էրիկին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը այդ տեղեկությունը հաստատել է լրագրողների համար իր առաջին մամուլի ասուլիսում։

Նրան հարցրել են, թե արդյոք հրապարակվելու են փաստաթղթերը, որոնք վկայում են բիզնեսից Թրամփի դուրս գալու մասին։ Սփայսերը պատասխանել է, որ որքան իրեն հայտնի է, դա արդեն արված է, իսկ պատասխան ակնարկին, թե այդ փաստաթղթերը հրապարակային մատչումում չկան, պատասխանել է.

«Այո՛, նա (Թրամփը) հեռացել է ընկերությունից, ինչպես խոստացել է մինչ պաշտոնն զբաղեցնելը։ Ներկայումս ընկերությունների ղեկավարումը ամբողջությամբ նրա որդիների՝ Դոնի և Էրիկի ձեռքում է»։

Երդմնակալությունից 1 օր առաջ Թրամփը հայտարարել էր, որ ինքնակամ հրաժարական է տալիս ավելի քան 400 մասնավոր ընկերություններում իր բոլոր ղեկավար պաշտոններից։
Դա հաստատող փաստաթղթի պատճենը ցուցադրել էր CNN հեռուստաընկերությունը։

Թրամփի դուստրը՝ Իվանկան, Էրիկի և Դոնալդ Կրտսերի հետ Trump Organization-ում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։ Նա ևս ազատվել է իր պաշտոնից ու դուրս եկել իր ընկերության ղեկավար կազմից, որը թողարկում էր հագուստ ու զարդեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս