Թրամփը ստորագրել է նախագահի հրամանագիր՝ դուրս բերելով ԱՄՆ-ը Միջխաղաղօվկիանոսյան առևտրային համաձայնագրից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նախագահի հրամանագիր՝ դուրս բերելով ԱՄՆ-ը 12 երկրներից բաղկացած Միջխաղաղօվկիանոսյան առեւտրային համագործակցության համաձայնագրից: Երկուշաբթի օրը Թրամփի ստորագրած նախագահական գործադիր հրամանագիրը ի կատար է ածել վերջինիս նախընտրական շրջանի խոստումը այս համաձայնագրի վերաբերյալ: Թրամփը անվանել է այն «շատ լավ երևույթ ամերիկացի աշխատավորների համար»: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Միևնույն ժամանակ նախագահի Օվալաձև գրասենյակում ստորագրման արարողության ընթացքում նախագահ Թրամփը ստորագրել է հրամանագրեր, որոնցով սառեցվում է դաշնային նոր պաշտոնյաների աշխատանքի ընդունումը և արգելում հասարակական կազմակերպություններին արտերկրում հղիության արհեստական ընդհատման համար ստանալ դաշնային միջոցներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031