Լոնդոնում բնակելի տուն է պայթել, կան տուժածներ
Հունվարի 23-ի երեկոյան՝ Լոնդոնի արևելյան շրջանի բնակելի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շինությունը մասնակի ավերվել է, սկսվել է հրդեհ, հայտնում է BBC-ն։
Հրշեջների տեղեկություններով՝ այրվող շինությունից տարհանվել է 25 մարդ։
Լոնդոնի շտապօգնության ծառայությունը հայտնել է 4 անձի օգնություն տրամադրելու մասին, որոնք հոսպիտալացվել են, ևս մեկ կին՝ երեխայի հետ կարողացել է փրկվել շնորհիվ հրշեջ սանդուղքի։
Հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել առաջին հարկի բնակարաններից մեկում։ Հաղորդվում է, որ պայթյունին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ, որոնց նույնպես ստացիոնար բուժում է անհրաժեշտ։
https://www.youtube.com/watch?v=so6fpOQMVfk