Բաժիններ՝

Սենատը հաստատել է Մայք Պոմպեոյի թեկնածությունը ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հաստատել է Մայք Պոմպեոյի թեկնածությունը Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում, հայտնում է RIA Novosti-ն։

«Կողմ» է քվեարկել 100 սենատորներից 66-ը, «դեմ»՝ 32-ը։
Պոմպեոյի թեկնածությունը, որը 6 տարի եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում առաջադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ կայացած քննարկումներում Պոմպեոն ելույթ էր ունեցել Ռուսաստանի նկատմամբ կոշտ մոտեցման օգտին։ Նա մասնավորապես հայտարարել էր, թե ԱՄՆ-ը պետք է «ուժեղ պատասխան» տա ՌԴ-ի կիբերհարձակումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031