![](/banners/BeFunky-design.jpg)
Պեդրո Ագրամունտը հայտնել է Եվրոպայի խորհրդի առաջ ծառացած գլխավոր մարտահրավերը
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/trend_pedro_agramunt_040211_4.jpg)
Իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, որը երեկ վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում, գլխավոր մարտահրավեր է համարում Եվրոպայի խորհրդի երկրներում քաղբանտարկյալների գոյությունը։ Այդ մասին Ագրամունտը հայտարարել է Ստրասբուրգում ձմեռային նստաշրջանի ընթացքում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, ինչ ընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում, սկսել է աշխատել Նադյա Սավչենկոյի և Գիգի Ուգուլավայի ազատ արձակման ուղղությամբ։
«Այդ նախաձեռնությունը տվեց արդյունք։ Ռուսաստանն ու Վրաստանը ազատ արձակեցին Սավչոնկոյին և Ուգուլավային, ինչպես նաև ազատ արձակվեցին բազմաթիվ ակտիվիստներ ու լրագրողներ Ադրբեջանում»,- հայտարարել է Ագրամունտը։
Անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների հարցին՝ Ագրամունտը բարձր է գնահատել բանտերից բազմաթիվ լրագրողների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների ազատումը։
Նա նաև Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բանտից ազատել ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին։