Իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը. Անդրանիկ Թևանյանը՝ Փաշինյանի մասին

«Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, հաճախորդը փրփուրներից է կախվում, մտածում է, որ ռեպրեսիաների դիմելով և հանրահավաքի հարթակից հրահանգներ տալով՝ կարողանալու է վերարտադրվել։

Իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը։ Փաստացի ինքը հրահանգներ է տալիս իրավապահ կոչված համակարգին, ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորել, ում դեմ գործ հարուցել, և այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերի ռեժիմով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031