«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը մնում է պայթյունավտանգ». Ագրամունտ

ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում երեկ վերընտրված իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի օրակարգում գտնվող առաջնահերթություններին, ափսոսանք է հայտնել, որ անցած տարի կառույցին չի հաջողվել տեսանելի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում, որը մեկնարկել է երեկ Ստրասբուրգում, Ագրամունտը հիշեցրել է 2016թ. գարնանը ԼՂ հակամարտության էսկալացիայի մասին՝ հավելելով, թե «իրավիճակը մնում է պայթյունավտանգ»։

Նրա խոսքով՝ անհանգստացնում է փաստը, որ պահպանվում է Ուկրաինայի ճգնաժամի լարվածությունը, թեժանում է իրավիճակը Բալկաններում։

Ագրամունտը նշել է, որ հակամարտությունները չի կարելի լուծել ռազմական ճանապարհով, իսկ խորհրդարանը կարևոր գործիք է հակամարտությունների խաղաղ կարգավորման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031