Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, վեհաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 23­-ին վերընտրվել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ինչպես արդեն հայտնել էինք, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ այսօրվա լիագումար նիստում վերընտրվել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում:

Տեղեկացնենք նաև, որ այսօր կայացած ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031