![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանը հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին. ԶԼՄ-ներ
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/1944272.jpg)
Չինաստանը նորագույն միջմայրցամաքային «Դունֆեն-41» (Dongfeng-41, DF-41) բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանակից հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգում։ Այս մասին հայտնում է հոնգկոնգյան Apple Daily թերթը՝ վկայակոչելով համացանցի չինական սեգմենտում հրապարակված համալիրի լուսանկարներին։
Նշվում է, որ Չինաստանի բանակը ընդհանուր առմամբ պետք է տեղակայի 3 բրիգադ՝ DF-41 հրթիռներով։ Բրիգադներից մեկը արդեն գտնվում է Սինյան քաղաքում՝ կենտրոնական Հենան նահանգում։
Երկրորդ բրիգադը պետք է տեղակայվի Դացին քաղաքում, մյուսը՝ Սինցզյան-Ույղուրական շրջանում՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում։
Այդ երեք հրթիռների հեռահարությունը կարող է կազմել մինչև 14 հազար կմ։