Բաժիններ՝

ԱՄՆ-ում հանդես են եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պահպանելու օգտին

ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնի թեկնածու Սթիվեն Մնուչինը հաստատել է, որ կապահովի Ռուսաստանի և Իրանի դեմ գործող պատժամիջոցների պահպանումը, հայտնում է Bloomberg-ը։

«Կապահովեմ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ գոյություն ունեցող պատժամիջոցների իրականացումը», ընդգծել է նա։

Ավելի վաղ Մնուչինը հայտարարել էր, թե կաջակցի Ռուսաստանի դեմ գոյություն ունեցող պատժամիջոցների երկարաձգմանը, սակայն չէր բացառել դրանց թուլացումը Մոսկվայի հետ «լավագույն գործարքի» կնքման պարագայում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Times-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հնարավոր կլինի հասնել, եթե Ռուսաստանը կրճատի իր միջուկային զենքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031