«Իսկանդերով» կարելի է խոցել ադրբեջանական հրամանատարական օբյեկտները, շտաբները, այդ թվում՝ ճշգրիտ խոցել Բաքվում թիրախները՝ նախագահական նստավայրը, գլխավոր շտաբը, և այլն։ Դա շատ վտանգավոր է, և, ամեն դեպքում, ադրբեջանական կողմը պետք է դա հաշվի առնի։
«Հայ գործիչները և հասարակությունը պետք էմոռանա կուսակցական վեճերն ու հայ բուրժուազիայի օգնությամբ պետք է հոգ տանիքարուքանդ եղած հայրենիքի համար»… Միքայելյանցն անդրադառնում է հայկաթողիկոսի այցին Թբիլիսի և ասում. «Պատերազմի վերջում հայերը պետք էհամախմբվեն հայկական հարցի լուծման ծրագրին դեռևս հավատացողների շուրջ»:
Լիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը հայազգի 67-ամյա Ժորժ Կեպենեկյանին հուլիսի 17-ի նիստում ընտրել է Լիոնի 35-րդ քաղաքապետ:
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը գոհ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկայից, այն պարբերական քաղաքական երկխոսությունից, որը վարում են երկու պետությունների առաջնորդները, որոնք թույլ են տալիս նոր ազդակներ հաղորդել երկկողմ համագործակցությանը:
Հայաստանի առավելություններն են՝ թանգարանները, մշակույթի կոթողները, մշակույթը, արվեստը եւ բնական գեղեցկությունները: Իսկ Կիպրոսը կարող է մատուցել իր ծովափերը, բնությունը, հանդարտ ապրելակերպն ու հաճելի ժամանցը: Այստեղ կարեւոր է ընդգծել երկու ժողովուրդների մտածելակերպի նմանությունները, որով նրանք կարող են երկու երկրների մեջ էլ իրենց տանը զգալ։
Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության բանակցային ճանմապարհով խաղաղ կարգավորման օգտին և շնորհակալ է Ռուսաստանին այդ խնդրի լուծմանը նպաստելու համար:
2017 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Չինաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը հասել է 38,149 տրիլիոն յուանի (5,65 տրիլիոն դոլարի):
Եվրամիության խորհուրդը հուլիսի 17-ին նոր պատժամիջոցներ կսահմանի 16 սիրիացի գիտնականների եւ զինվորականների դեմ, որոնք կարող են առնչություն ունենալ վերջին ամիսներին Սիրիայում կատարված բազմաթիվ քիմիական գրոհների հետ:
50 երկրների պատվիրակություններ են պլանավորում մասնակցել ՄԱՔՍ-2017 ավիասալոնին, հայտարարել է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Լադիգինը, որը գլխավորում է սալոնում ընեկրության պաշտոնական պատվիրակությունը։
«Գազպրոմի» հրապարակած զեկույցի համաձայն՝ Ռուսաստանից ամենաշատ բնական գազ է արտահանվում դեպի Գերամանիա (ընդհանուր վաճառքի 16.7 տոկոսը): 2016թ. հուլիսից մինչև 2017թ. հուլիս ընկած ժամանակահատվածում ռուսական ընկերությունն ընդհանուր առմամբ վաճառել է 248.2 մլրդ խմ գազ:
Խոսելով արցախյան այցի մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բավականին օգտակար օրեր են եղել այն առումով, որ հասցրել է շփվել նորակոչիկների հետ, ինչպես նաև տեսել և գնահատել է ծառայության պայմանների հետ կապված այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:
Նեղ կազմով հանդիպմանը նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնայնությունները, մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձան Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։
Իրաքի Շինգալի և Նինվեի նահանգներում ապրող եզդիների կողմից ստեղծված «Եզդիական ժողովրդավարական կուսակցություն»-ը, որն արդեն անց է կացրել իր առաջին խորհրդաժողովը, ծրագրում է մասնակցել Իրաքում հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետն առանձնացրեց այն կարևոր շեշտադրումները, որոնք կային «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցում:
Ճապոնիայում ուժեղ շոգերի հետևանքով մի քանի օրվա ընթացքում հոսպիտալացվել է ավելի քան 610 մարդ:
Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ներկայացվել երկրում արտակարգ դրությունը կրկին՝ արդեն չորրորդ անգամ երկարաձգելու մասին վարչապետի առաջարկը:
168.am-ի հետ զրույցում Զաքարեաշվիլին նշեց, որ անկախ քաղաքական իրավիճակից ու տարբեր հայտարարություններից՝ Աբխազիայի տարածքով տրանսպորտային միջանցքի բացման հետ կապված շատ տեխնիկական խնդիրներ կան, որոնք պետք է համատեղ լուծվեն։
Գերմանիայի հարավ – արեւմուտքի Շոռնդորֆ քաղաքում (Բադեն Վյուրտեմբերգի Ֆեդերալ Երկրամաս) անկարգություններ են տեղի ունեցել անցյալ հանգստյան օրերին ժողովրդական զբոսահանդեսների ժամանակ:
6,2 մագնիտուդով հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Բերինգի կղզուց ոչ հեեռու: Այս մասին հաղորդել է «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայություն» դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը:
«Հիմնական մեղավորությունը դրվում է ասադյան ուժերի վրա, որ հնարավոր չի լինում ընդհանուր հայտարարի գալ։ Սրան զուգահեռ՝ Մերձավոր Արևելքում փոխվում է անվտանգության միջավայրը․ահաբեկիչների բնօրրանը թիրախավորելով՝ ահաբեկչությունը փորձ է արվում ավելի արտահանել»։
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հուլիսի 17-ին ժամը 11-ի սահմաններում պայթյուն են իրականացրել:
Լիբիական բանակը պետք է գտնվի քաղաքացիական գործադիր իշխանության վերահսկողության ներքո, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Տրիպոլիում կառավարող երկրի ազգային հաշտության կառավարության ղեկավար Ֆաեզ Սարաջը՝ պատասխանելով Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հավթարի հետ գլխավոր տարաձայնության մասին հարցին։
«Դա կփակի Եվրամիությանն անդամակցության դուռը»,- EU Observer-ին ասել է Յունկերը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռեբեկա Հարմսը Վրաստանում հանդիպել է Վրաստանում մայիսի 29-ին առևանգված, այնուհետև ապօրինաբար Ադրբեջան տեղափոխվելուց հետո ձերբակալված լրագրող Աֆղան Մուխտարլի կնոջ և փաստաբանի հետ:
Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն անցյալ տարվա տվյալների համեմատությամբ 2 տոկոսով աճել է, ընթացիկ տարում զոհվել է 1662 խաղաղ բնակիչ, ասված է զեկույցում, որը պատրաստել են ՄԱԿ-ի գործակալությունները 2017 թվականի առաջին կիսամյակում երկրի իրադրության վերաբերյալ։
«Անկեղծ ասած, ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ և ասել եմ՝ ինչո՞ւ դուք կոնկրետ մատնացույց չեք անում՝ ասեց, գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող է դառնանք կողմ և բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել, որովհետև բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են, որը ցանկալի չէ նաև մեզ համար և, միգուցե առաջին հերթին մեզ համար, որովհետև մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ են»,-ասել է ՀՀ նախագահը:
«Սերժ Սարգսյանի հարցազրույցի մեսիջները կարևոր էին»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին :
Ճապոնացի բժիշկները հավաստել են Կյուսյու հարավ – արեւմտյան կղզում երկարատեւ տեղատարափ անձրեւներից հետո սողանքների եւ հորդացումների հետեւանքով եւս երկու մարդու մահը, այսպիսով տարերքի զոհերի ընդհանուր թիվն այս պահին հասել է 34-ի։
Եվրամիության խորհուրդը հուլիսի 17-ին ավարտել է Ուկրաինայի համար երեք տարի ժամկետով ժամանակավոր առեւտրական արտոնությունների ընդունման ընթացակարգը:
Թուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության 4 հազար 128 քաղաքացու մուտքը երկիր՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով: