Կամչատկայում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
6,2 մագնիտուդով հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Բերինգի կղզուց ոչ հեեռու: Այս մասին հաղորդել է «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայություն» դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Կամչատկայի բնակավայրերում երկրաշարժը չի զգացվել:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունն, իր հերթին, ավելի վաղ հաղորդել է, որ Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Որոշ ժամանակ անց ծառայությունը հրապարակել ճշգրտված տվյալներ, որոնց համաձայն ստորգետնյա ցնցման մագնիտուդը կազմել է 6,2, հաղորդել է ՏԱՍՍ-ը: