Բաժիններ՝

ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի 16 սիրիացի գիտնականների և զինվորականների դեմ քիմգրոհների պատրվակով

Եվրամիության խորհուրդը հուլիսի 17-ին նոր պատժամիջոցներ կսահմանի 16 սիրիացի գիտնականների եւ զինվորականների դեմ, որոնք կարող են առնչություն ունենալ վերջին ամիսներին Սիրիայում կատարված բազմաթիվ քիմիական գրոհների հետ:

Այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար (ԱԳՆ) Բորիս Ջոնսոնը՝ ԵՄ-ի ԱԳՆ-երի ղեկավարների հանդիպմանը ժամանելուց հետո:

Պաշտոնական Դամասկոսն ավելի վաղ բազմիցս ներկայացրել է տեղեկատվություն, որը հաստատվել է նաեւ ՌԴ-ի պաշտպանության նախարարության կողմից, որ Սիրիայում քիմիական գրոհների հետեւում կանգնած են տեղական ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք այդ կերպ փորձում են հրահրել Արեւմուտքի ռազմական ինտերվենցիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս