Բաժիններ՝

«Թուրքիայում մահապատժի վերականգնումը կփակի ԵՄ անդամակցության դուռը». Յունկեր

Թուրքիայում մահապատժի վերականգնումը կփակի այդ երկրի համար ճանապարհը դեպի Եվրամիությանն անդամակցումը: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

«Դա կփակի Եվրամիությանն անդամակցության դուռը»,- EU Observer-ին ասել է Յունկերը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակի առթիվ հայտարարել էր, որ իշխանությունների կողմնակից 250 զոհերի համար վրեժ են լուծելու: «Մենք կկտրենք դավաճանների գլուխները»,- ասել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս