Բաժիններ՝

50 երկրների պատվիրակություններ կմասնակցեն ՄԱՔՍ ավիասալոնին

50 երկրների պատվիրակություններ են պլանավորում մասնակցել ՄԱՔՍ-2017 ավիասալոնին, հայտարարել է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Լադիգինը, որը գլխավորում է սալոնում ընեկրության պաշտոնական պատվիրակությունը։

Սալոնում «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի ցուցադրանք կայցելեն շուրջ 50 երկրների պատվիրակություններ: Սպասվում է, որ նրանք առանձնահատուկ հետաքրքրություն կցուցաբերեն Սու-30, Սու-35, Միգ-29Մ/Մ2 եւ Իլ-76ՄԴ-90Ա ինքնաթիռների, ինչպես նաեւ Մի-28ՆԷ, Մի-35Մ, Մի17, Մի-26Տ2 եւ Կա-52 ուղղաթիռների նկատմամբ: Բացի դրանից, ավանդաբար օտարերկրացի պատվիրատուների ուշարդությունը գամված կլինի հակաօդային պաշտպանության համար արտադրանքին. Ս-400 «Տրիումֆ» մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալրին, «Տոր-Մ2Է» եւ «Բուկ-Մ2Է» զենիթային հրթիռային համալիերներին, ինչպես նաեւ «Պանցիր-Ս1» զենիթային հրթիռա-թնդանոթային համալիրին, ինչպես նաեւ ռադիոԷլեւտրոնային պայքարի միջոցներին»,- ասել է նա:

ՄԱՔՍ-2017 միջազգային ավիացիոն-տիեզերական սալոնը կդառնա թվով 13-րդը: Այն տեղի կունենա Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաքում հուլիսի 18-ից մինչեւ 23-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս