Ճապոնիայում շոգ եղանակի պատճառով հոսպիտալացվել է ավելի քան 610 մարդ
Ճապոնիայում ուժեղ շոգերի հետևանքով մի քանի օրվա ընթացքում հոսպիտալացվել է ավելի քան 610 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միայն մայրաքաղաք Տոկիոյում տուժել է 29 մարդ: Երկրի մի շարք շրջաններում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 37 աստիճան:
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ տաք եղանակը կպահպանվի նաև հուլիսի 18-ին: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել օդափոխիչներից և փորձել երկար ժամանակ չմնալ փողոցներում, ինչպես նաև հաճախ ջուր խմել: