Լիբիական բանակը պետք է գտնվի քաղաքացիական իշխանության վերահսկողության ներքո. Սարաջ
Լիբիական բանակը պետք է գտնվի քաղաքացիական գործադիր իշխանության վերահսկողության ներքո, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Տրիպոլիում կառավարող երկրի ազգային հաշտության կառավարության ղեկավար Ֆաեզ Սարաջը՝ պատասխանելով Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հավթարի հետ գլխավոր տարաձայնության մասին հարցին։
«Մենք հայտարարեցինք, որ զինվորական կազմակերպությունը պետք Է գտնվի քաղաքացիական գործադիր իշխանության վերահսկողության ներքո: Դա հիմնական սկզբունքն է զինվորական կազմակերպության կառուցման գործում»,- հայտարարել է Սարաջը:
Լիբիայում ներկայումս երկիշխանություն է տիրում. երկրի արեւելքի Թոբրուք քաղաքում նիստեր Է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է ՄԱԿ-ի եւ Եվրոպայի աջակցությամբ կազմավորված՝ ազգային հաշտության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ:
Երկրի արեւելյան իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Խալիֆա Հավթարի գլխավորած ազգային բանակի հետ, որը ձգձգվող պատերազմ է վարում իսլամիստների դեմ: