Բաժիններ՝

Թուրքիան ԻՊ հետ կապ ունենալու համար ՌԴ ավելի քան 4 հազար քաղաքացու ներառել է «սև ցուցակ»

Թուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության 4 հազար 128 քաղաքացու մուտքը երկիր՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով: Նույն պատճառով 2011 թվականից Թուրքիայից արտաքսվել է ՌԴ 804 քաղաքացի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տվյալները զետեղված են Թուրքիայի ներքին գործերի նախարարության զեկույցում:

Ընդհանուր առմամբ, ԻՊ առնչություն ունենալու կասկածանքով Թուրքիայի «սև ցուցակ» է ներառվել 53 հազար 781 օտարերկրացի 146 երկրից: Ամենաշատ քաղաքացիները Սաուդյան Արաբիայից են (7523), Թունիսից (4605) և Ռուսաստանից (4128):

Ամենաշատ արտաքսվել են ՌԴ քաղաքացիներ (804), այնուհետև նրանք հաջորդում են Ինդոնեզիայի (435) և Տաջիկստանի (308) քաղաքացիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս