ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարձակվել է Սիրիայի աթ-Թանֆ ռազմաբազայում գտնվող ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնի վրա։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Հարվածն իրականացվել է՝ ի պատասխան Իրանի հարավ-արևելքում գտնվող ռազմական բազայի վրա ԱՄՆ-ի կողմից վերջերս իրականացված հրթիռային հարձակման, որի հետևանքով իրանական բանակի «Իրանշահր» բրիգադի յոթ զինծառայող է զոհվել։
«Հորմուզի նեղուցի լիակատար վերահսկողությունը մնում է մեր քաջարի մարտիկների ձեռքում, և քանի դեռ շարունակվում են ԱՄՆ ագրեսիվ գործողությունները, այս տարածաշրջանից ոչ մի կաթիլ նավթ կամ գազ չի արտահանվի», – զգուշացրել է ԻՀՊԿ-ն։
Իրանական կողմը նշում է, որ հուլիսի 15-ի վաղ առավոտյան ԱՄՆ զինված ուժերը բազայի հանրակացարանների, հյուրատների և պահակակետերի ուղղությամբ արձակել են 13 հրթիռ, որոնք միտումնավոր թիրախավորել են բնակելի օբյեկտները՝ զոհերի թիվը մեծացնելու նպատակով։
Միևնույն ժամանակ, կողմերն արդեն վեց օր է՝ շարունակում են փոխադարձ հարվածները։

