«Մենք մեծ ռիսկի ենք գնում, իմ կարծիքով։ Բայց դա նաև վկայում է, որ Հայաստանը, այո, ճիշտ է անում, որ ունի սեփական արտաքին քաքականություն վարելու իրավունքը և վարում է։ Ինչքա՞ն պետք է անընդհատ զիջումների գնանք»։
Գերմանացի ապահովագրորդների միությունը (GDV) անկարգություններից վնասը, որոնցով ուղեկցվել է Համբուրգում «քսանյակի» մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովը, գնահատել է 12 միլիոն եվրո:
ԱՄՆ-ի կողմից գլխավորվող կոալիցիոն ուժերը Սիրիայի ուղղությամբ ավիահարվածներ են իրականացրել, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել:
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հուլիսի 18-ին նամակ է հղել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, որտեղ երկրի իշխանություններին կոչ է արել հետ չկանգնելու իրավական պետության նորմաներից եւ Եվրամիության հիմնարար արժեքներից։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի թեմայով հեռուստաբանավեճի է հրավիրել:
Իրանի խորհրդարանը ձայների մածամասնությամբ ընդունել է օրինագիծ Մերձավոր Արեւելքում «ամերիկյան ահաբեկչությանը» հակազդելու մասին, հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) Ժողովրդական խորհրդի նախագահ Վլադիմիր Դեգտյարենկոն հերքել է նոր պետության՝ Մալոռոսիայի ստեղծման՝ Ուկրաինայի տարածաշրջանների ներկայացուցիչների՝ Դոնեցկում կայացած նիստին ԼԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությունը։
Ուկրաինան եւ Վրաստանը կուժեղացնեն երկկողմ համագործակցությունը պաշտպանական ոլորտում: Վրաստանի պաշտոնակցի հետ բանակցությունների արդյունքներով հուլիսի 18-ին այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ինքնահռչակ հանրապետությունները հայտարարել են միավորման և նոր պետության ստեղծման մասին: Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ), ինչպես նաեւ Ուկրաինայի 19 տարածաշրջանների ներկայացուցիչները հուլիսի 18-ին հայտարարել են Մալոռոսիա պետության ստեղծման մասին:
«Վրաստանում ինձ զգում եմ ինչպես տանը»,- Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանն ասել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին հրավերի և ջերմ ընդունելության համար։
«Դաշնակցության մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ. մենք ընդունեցինք կոալիցիայի մաս կազմելու առաջարկը, որպեսզի մասնակիցը դառնանք երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը»,- նշել է Հրանտ Մարգարյանը:
Գերմանիայի կառավարությունը աջակցելու է Թուրքիայում կալանավորված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի փաստաբանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի հարցով այցելություններ իրականացնի Պարսից ծոցի երկրներ:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում որոշում է կայացրել ներքին գործերի նախարարության նախկին և ներկա 40 աշխատակցի ձերբակալելու մասին:
Թուրքական դատարանը թույլ չի տվել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին ներկա գտնվել տասը իրավապաշտպանների գործով լսումներին:
«Որևէ մեկը չի զանգահարել, չի հարցրել այնտեղ տիրող իրավիճակի մասին: Որևէ դեպք չունենք, որ ցանկություն հայտնեն փաթեթը հետ վերադարձնել: Ավելին, շարունակում ենք դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ ուղղություններով փաթեթ վաճառել: Այնքան պահանջված է, որ նույնիսկ կոնկրետ օրերի համար այլևս ինքնաթիռի տոմս չկա: Շատերը զանգահարում են այն հույսով, որ որևէ մեկն իր գնած տոմսը հետ կվերադարձնի և իրենք կգնեն»,-ասաց երևանյան տուրիստական ընկերություններից մեկի աշխատակիցը:
Ստամբուլում սկսված հորդառատ անձրևները, որոնք համարվում են ամենաուժեղը վերջին տարիների ընթացքում, հեղեղել են մետրոյի մի քանի կայարան, քաղաքի տարբեր հատվածներում ավտոմեքենաները խրվել են ջրի մեջ և չեն կարողանում տեղաշարժվել:
Էստոնիայում խնամակալության մարմինները դատարանի որոշմամբ ՌԴ քաղաքացի հանդիսացող Անատոլի Ղազարյանի և Աննա Միխայլովայի ընտանիքիցԷստոնիայում խնամակալության մարմինները դատարանի որոշմամբ ՌԴ քաղաքացի հանդիսացող Անատոլի Ղազարյանի և Աննա Միխայլովայի ընտանիքից վերցրել են նրանց 8-ամյա դստերը՝ Իզաբելային։ վերցրել են նրանց 8-ամյա դստերը՝ Իզաբելային։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդների՝ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի ներկայացրած բողոքները հրատապության կարգով քննության է առել:
Իրանն իր հրթիռային զինանոցի օգտագործմանը կդիմի սոսկ ինքնապաշտպանության նատակով եւ եթե խոսքը վերաբերի երկրի անվտանգության սպառնալիքին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իբրահիմ Այհանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) և Սիրիայի «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) անդամ երկու մահացած զինյալի նկար հրապարակելու համար դատապարտվել է ազատազրկման:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբայր Հուսեյն Ֆերեյդունը գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել:
Գվատեմալայի նախագահ Ջիմ Մորալեսը երկրի՝ ողբալի վիճակում գտնվող ճանապարհային ցանցը վերանորոգելու համար արտակարգ դրություն է հայտարարել:
Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տալիս երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ վարելու՝ Հարավային Կորեայի առաջարկությանը եւ կարծում է, որ դրանք չեն հակասում Փենյանի վրա ճնշման ուժեղացման քաղաքականությանը:
Վրաստան կատարած երկօրյա այցի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում էր:
Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:
Հանրապետականները պետք է նորից մշակեն բժշկական ապահովագրության համակարգի մասին օրինագիծը, որը պետք է փոխարինելու գա Obamacare ծրագրին:
Ղրղզստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով 30 գործիչ իրենց թեկնածությունն են ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հորդառատ անձրևների հետևանքով սկսված հեղեղումների պատճառով Աֆղանստանի Քաբուլ շրջանում մահացել է 17 մարդ: