Միգրանտներն անկարգություններ են սարքել Գերմանիայի Շոռնդորֆ քաղաքում. DPA
Գերմանիայի հարավ – արեւմուտքի Շոռնդորֆ քաղաքում (Բադեն Վյուրտեմբերգի Ֆեդերալ Երկրամաս) անկարգություններ են տեղի ունեցել անցյալ հանգստյան օրերին ժողովրդական զբոսահանդեսների ժամանակ: Այս մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչի:
Հուլիսի լույս 16-ի գիշերը շուրջ հազար դեռահասներ են հավաքվել քաղաքային զբոսայգում, որոնք իրենց ագրեսիվ են պահել: Դրա հետեւանքով գործը հասել է կարգի պահապանների հետ ընդհարման, ոստիկանների վրա են նետվել շշեր եւ այլ առարկաներ: Գրանցվել են մարմնական վնասվածքներ հասցնելու մի քանի դեպքեր: Հաղորդվում է, որ քաղաքում շրջել են երիտասարդների խմբեր՝ յուրաքանչյուր խմբում 30-50-ական մարդ, որոնք զինված են եղել դանակներով:
Ոստիկանությունում նշել են, որ շատ դեռահասներ եղել են ալկոհոլային հարբեցման վիճակում: Բացի դրանից, Շոռնդորֆի ավագ քաղաքագլուխ Մատիաս Կլոպֆերը Frankfurter Allgemeine Zeitung թերթին հայտնել է, որ «ուրբաթ եւ շաբաթ օրերին գրանցվել են սեռական ոտնձգության երեք դեպքեր, կատարվում է հետաքննություն Իրաքից եւ Աֆղանստանից գաղթածների նկատմամբ»: Կլոպֆերը ճշտել է, որ քաղաքում ընդամենը տեղավորված է շուրջ 700 փախստական, հաղորդել է ՏԱՍՍ-ը: