«Նախագահի հետ հանդիպումը բավականին արդյունավետ և օգտակար է եղել». Վիգեն Սարգսյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանդիպման մանրամասներին ասել է. «Նախագահի հետ հանդիպումը բավականին արդյունավետ և օգտակար է եղել: Պայմանավորվածություններ ենք ձեռքբերել առաջիկա անելիքների շուրջ»,- ասել է Սարգսյանը:

Խոսելով արցախյան այցի մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բավականին օգտակար օրեր են եղել այն առումով, որ հասցրել է շփվել նորակոչիկների հետ, ինչպես նաև տեսել և գնահատել է ծառայության պայմանների հետ կապված այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:

Նշենք, որ Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ Բակո Սահակյանի մոտ հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս