Մտադիր են Հայաստանը ղազախներով բնակեցնել` հաշվի առնելով Հյուսիսային Կովկասի փորձը
aliq.ge կայքը ներկայացրել է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 20-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» պարբերականում 1916 թվականի հունիս-օգոստոս ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները:
Վրաստան 1916/06/15 #132
Թալեաթ Բեյը հայերի հալածանքների մասին
Լոնդոնից տեղեկացնում են. «Թալեաթ բեյը Ստամբուլում հայերի անհիմնհալածանքների մասին ծավալուն զրույց է ունեցել գերմանացի լրագրողների հետ: Նահայտարարել է, որ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության հայերը մշտապեսքննադատել են Օսմանյան կայսրության պառակտման արդյունքում ձեւավպրված քաղաքական կողմնորոշումները: Արևմտյան վիլայեթներից հայերիտեղահանումն անհրաժեշտություն է եղել: Դա էր պահանջում պատմական և ազգայինիրողությունները:
Ճիշտ է, արևելյան վիլայեթներից տեղահանվածները բազմաթիվզրկանքների են ենթարկվել, շատերն էլ կոտորվել են, սակայն դրա համար քրդերինպատժել են: Ինչ վերաբերում է արևմտյան վիլայեթներից տեղահանվածներիզրկանքներին` դա այն տգետ պաշտոնյաների մեղքն է, ում հանձնարարված է եղել իրականացնել գործը: Վերջում Օսմանյան կայսրության վեզիրն ասել է. «Ես թույլ չեմտա, որ մեզ մեղադրեն լավ ու վատ հայի միջեւ ընտրություն կատարել, քանի որայսօրվա անմեղ հայը` վաղը կարող է դառնալ ամենամեծ մեղավորը»:
Վրաստան 1916/07/15 #156
Քաղաք Էրզինջանի (Երզնկա) գրավումը
Երեկ երեկոյան տեղեկություն ստացանք, որ ռուսական բանակը գրավել է Էրզինջանը (Երզնկա), որն Արզրումի (Էրզրումի) վիլայեթի ամենակարևոր քաղաքն է, գտնվում էՂարա–սուս գետի ձախ ափին, Եփրատից արևմուտք: Քաղաքի բնակիչների թիվըգերազանցում է 40 հազարը, որի գերակշիռ մասն օսմանցիներ են: Մինչ պատերազմիսկիզբը նաև հայեր են ապրել: Էրզինջանի հարակից տարածքները բերրի են: Եթեօսմանցիները ելք չգտնեն, կամ չկարողանան իրենց հետ տանել բերքը, ռուսներնայստեղ ամեն ինչ կավերեն։
Օսմանցիները դեպի Հայաստան նոր զորքեր են ուղարկում.
Օսմանյան բանակի աջակցությունը Փոքր Ասիայում՝ մտածելու տեղիք է տվելկառավարությանը: Ռուսաստանի բանակի առաջխաղացումը կանխելու նպատակով, կառավարությունը որոշել է հարմար զորամիավորում գտնելուն պես ուղարկելՀայաստանի ուղղությամբ: Բացի դրանից, մտադիր են 17 տարեկան երիտասարդներինզորակոչել բանակ:
Վրաստան 1916/07/23 #162
Գերմանիայի կարծիքը Էրզինջանի գրավման վերաբերյալ
Վոլֆի հեռագրային գործակալությունը չեզոք պետություններին տեղեկացնում է, որՓոքր Ասիայի գործողությունների վերաբերյալ օսմանցիների բանակի Գլխավոր շտաբըլիովին կիսում է Գերմանիայի Գլխավոր շտաբի տեսակետը: Գործակալության փոխանցմամբ` Օսմանյան կայսրության ճակատագիրը Հայաստանի և Միջագետքիկողմերում չի որոշվում, այն բացառապես Եվրոպայի պայքարի տարածքում է կայացվելու, ուստի Հայաստանի տարածքների մի մասի կորուստը որևէ կերպ չի ազդիՕսմանյան կայսրության ապագայի վրա:
Վրաստան 1916/07/26 #165
Ազգային իրավիճակը
Հայերի կյանքից
«Հորիզոն» թերթում հրապարակվել է պարոն Արշակ Սաֆրաստյանի նամակը, որով կոչ էարվում հայրենակիցներին՝ իրեն ամեն տեսակի լուրեր հաղորդել Օսմանյանկայսրությունում հայերի կոտորածի մասին: «Մեր ընկեր Լորդ Բրայսին անհրաժեշտ ենայդ տեղեկությունները` իր պատմության համար… ամենաարժեքավորնականատեսների և ներկաների տեղեկություններն են, հատկապես այն մասին, թեինչպես են բռնության ժամանակ իրենց դրսևորել հայերը, մասնավորապես` կանայք: Արդամետից եկած մի կնոջ պատմությունները այնքան սարսափելի են, որհնարավոր է վեպի նյութ դառնան: Ասել են` այդ վեպը մենք Անգլիայումկհրապարակենք… Ով պատմությունները գրավոր ներկայացնի, պատշաճ գումարկստանա…»:
«Դեն»-ում Միքայելյանցը գրում է. «Հայ գործիչները և հասարակությունը պետք էմոռանա կուսակցական վեճերն ու հայ բուրժուազիայի օգնությամբ պետք է հոգ տանիքարուքանդ եղած հայրենիքի համար»… Միքայելյանցն անդրադառնում է հայկաթողիկոսի այցին Թբիլիսի և ասում. «Պատերազմի վերջում հայերը պետք էհամախմբվեն հայկական հարցի լուծման ծրագրին դեռևս հավատացողների շուրջ»:
Ժողովրդական թերթիկ 1916/08/5 #643
Օսմանյան Հայաստանի բնակչությունը
Գրավված Հայաստանի բնակչության հարցին այսօր մեծ ուշադրություն են դարձնում ևայն հետազոտելու համար Կովկաս են ուղարկել կոմս Տատիշչևին: Առաջին հերթինհիմնադրվել են, այսպես կոչված անզեն ջոկատները, որոնց կպատրաստեն հողերըմշակելու համար: Այս ջոկատները Ռուսաստանից են և հստակ որոշված է, որ այդտեղորևէ հայ և վրացի չի լինելու: Նրանք արդեն որոշ գյուղատնտեսների հսկողության ներքոսկսել են աշխատել, սակայն այս ջոկատների աշխատանքը բավարար չէ, մինչդեռայլընտրանքային ծրագիր գոյություն չունի:
Մտադիր են Հայաստանում ղազախների բնակեցնել, քանի որ նման փորձը ՀյուսիսայինԿովկասում լավ արդյունք է ունեցել։ Որոշվել է, որ օսմանյան հայերի և Ռուսաստանի ուՀայաստանի միջև սահման կլինի, որն էլ կբնակեցվի ղազախներով: Ինչ վերաբերում էՕսմանյան կայսրության մոտակայքին, այնտեղի բնակիչներից որոշներին կոտորել են, որոշներն էլ գնացել են Ռուսաստան կամ Օսմանյան կայսրություն: Խաղաղությունհաստատելուց հետո փախստականների մի մասն արդեն վերադարձել է:
Ենթադրվում է նաեւ, որ առաջին իսկ սպառնալիքի դեպքում այս ժողովուրդը նորիցիրերը կհավաքի և կխանգարի բանակի շարժին: Այդ պատճառով գլխավորհրամանատարը հրամայել է բնակիչներին հայտարարել, որ` Ալաշկերտի, Բայազեթի ևԴայդոնի դաշտավայրում անտեր հողերն օգտագործման տրվի բոլոր ցանկացողներին` մինչև դրանց իրական տերերի վերադարձը: Դրանից հետո գեներալ Յուդենիչըհրամանին ավելացրել է` Ռուսաստանի բնակիչներից ու ղազախներից բացի որևէ մեկինչթողնել բնակվել այս տեղերում: Թույլ են տվել վրադառնալ միայն այն բնակիչներին, որոնք ունեցել են համապատասխան փաստաթուղթ: Սա նշանակում է, որ տեղի բնակչությանն արգելվում է վերադառնալ, քանի որ Օսմանյան կայսրությունումծիծաղելի է խոսել նման փաստաթղթի մասին: Եթե նույնիսկ ունենային էլ, փախչելուժամանակ կկորցնեին, այդ պատճառով տեղացիները չեն կարողանա խաղաղգործունեություն ծավալել և տուն վերադառնալ:
Վրաստան 1916/08/13 #180
Ազգային իրավիճակը Օսմանյան կայսրությունը հայերի մասին.
Օսմանյան կառավարությունը գիրք է հրատարակել հետևյալ վերնագրով. «Ճշմարտությունը հայերի տեղաշարժի և կառավարության քայլերի մասին»:
Գրքում նշվում է, որ հայկական «էլեմենտները» մինչ պատերազմը վայելել ենկառավարության վստահությունը և այդ պատճառով նրանցից շատերը լավ պաշտոններեն զբաղեցրել. «Հայկական էլեմենտը» Օսմանյան կայսրությունը չի ճանաչում որպեսհայկական ազգ` նրանք ընդամենը «էլեմենտներ» են: Այնպիսի արտոնություններ էինքտալիս նրանց, ինչպիսին մեր կողմից չի արժանացել ոչ մի օտար: Մինչդեռ հայերը, մեր` նման վերաբերմունքի դիմաց շնորհակալ լինելու փոխարեն, օգտվում էին բոլորմիջոցներից Օսմանյան կայսրությանը վնասելու համար։ Հայերը խանգարում էին բարեփոխումներ իրականացնել Անատոլիայում, որպեսզի այդ կերպ մեր ներքինգործերի մեջ ներգրավեին եվրոպացիներին, ինչը միայն բացասական հետևանքներ ունեցավ։ Պատերազմի սկսվելուց հետո, երբ ռուսների հորդորով հայերնապստամբություն սկսեցին Վանում, այդ ժամանակ մենք ստիպված ենք եղելհամարժեք քայլերի դիմել և բոլոր «էլեմենտներին» ուժով վերաբնակեցրել ենքպատերազմական շրջաններից, իսկ այնուհետև ամբողջ Անատոլիայի հայությանըհեռացրել ենք օտարերկրացիների աչքից հեռու գտնվող վայրեր (Միջագետք)»: Օսմանյան կայսրությունն այս կերպ է արդարացնում իր արածը:
«Армян. вист.»-ը այս մասին գրում է. «Չնայած մեր գործի արդարացիությանը, չպետք էձեռքերը ծալած սպասենք Կոնգրեսին, որը մեր ճակատագիրն է որոշում և հենց հիմապետք է անհրաժեշտ փաստաթղթեր հավաքագրենք Կոնգրեսին ներկայացնելու համար»:
Վանի տարեդարձը
«Վոն Տոսհմ»-ը գրում է. այս օրերին նշվում է Վանից ռուսների և նրանց հետ միասինՎանի ողջ վիլայեթի հայերի աքսորի 1 տարին: Թերթը հիշում է, թե ինչ պայմաններումեն գնացել հայերը. «Ռուսական բանակի ոչ պաշտոնական հրամանն այնպիսի դրությանմեջ դրեց, որ մենք որոշեցինք մեկ ժամվա ընթացքում ամբողջ ժողովրդով անհապաղհեռանալ: Նման զանգվածային աքսոր չի եղել նույնիսկ Շահ Աբասի ժամանակ: Ողջշաբաթվա ընթացքում, Վասպուրականի մոտ 150 հազար հայ, արևահարված, օր ու գիշերառանց հանգստի գնում էինք դեպի Ռուսաստանի` Կովկասի սահմանները… այդճանապարհը մեզ վրա 50 հազար մարդկային կյանք արժեցավ»…
Հենց տարելիցի ժամանակ սկսվել է Իզեթ փաշայի հարձակումը: Մուշի Բիթլիսի և Վանիհայությունը նորից ուղևորվեց դեպի հյուսիս:
Հայերն Ամերիկայում
Պարզվում է՝ Օսմանյան կայսրությունից Ամերիկա է մեկնել 100 հազար հայ: Նրանքհիմնականում բնակություն են հաստատել Ատլանտյան օվկիանոսի ափին` ՆյուՅորքում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում: Ամերիկահայերի մեջ հայտնի են` ԱՄՆ-իֆինանսների նախկին նախարար Թոմա Կարվինը և Սարապյանը` թղթադրամի տպիչմեքենայի հեղինակը: Ամերիկահայերին այնպես է հաջողվել փրկվել, որ գործողնախագահ Վիլսոնն ասել է. մոնղոլական ծագման ազգերից (ճապոնացիներ, չինացիներ) հետո, ես չգիտեմ այնպիսի ժողովուրդ, որն օտար երկրում գտնվելու ժամանակ, այսքանուժեղ հակադրվի ձուլման օրենքներին»:
Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է` թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ: Հավաքածուն պատրաստել են` Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը: