«Մի բանաձև էր ընդունված Արցախի վերաբերյալ, երբ սկսվեց Արցախյան շարժումը, որ Արցախը պետք է ամեն ինչում լինի կատարյալ՝ նախագահական ընտրություններն այդ շարքի մեջ չի մտնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով օրերս Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին, որի արդյունքում երրորդ անգամ նախագահ վերընտրվեց Բակո Սահակյանը:
«Բակո Սահակյանը մի անձնավորություն է, որը բացարձակ հարգանքն է վայելում Արցախի ժողովրդի, և, ինչո՞ւ չէ, ողջ Հայաստանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով օրերս Բակո Սահակյանի՝ Արցախի նախագահի պաշտոնում երրորդ անգամ վերընտրվելու մասին:
Գերմանիայի հակահետախուզությունն ունի տեղեկատվություն երկրի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման մասին, հաղորդել է Neue OsnabrՖcker Zeitung թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի Սահմանդրության պաշտպանության ֆեդերալ գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենին։
Եվրամիությունը պատրաստ է օգնություն ցույց տալու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի հետեւանքների հաղթահարման համար:
«Բակո Սահակյանի նախագահության 10 տարվա ընթացքում ակնառու զարգացումներ կան, բնակչության աճ կա, ՀՆԱ-ն 3 անգամ աճել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով Բակո Սահակյանի՝ երրորդ անգամ Արցախի նախագահի պաշտոնում վերընտրվելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի Հանրապետության nախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և երջանկություն:
«Մենք պետք է գտնենք տնտեսական համակարգեր այլ երկրների հետ նաև, որոնք պատրաստ են զարգացնել սեփական գիտությունը, կրթությունը, արդյունաբերությունը, մշակույթը, լեզուն և այլն՝ ինքնությունը պահպանելով: Թե ո՞ր երկրներն են դրանք, դա հետագա փնտրտուքների գործ է, իսկ այդ ԵՏՄ-ից դուրս գալը, ինչ-որ սենց մի պահ կա, որ ԵՏՄ-ն ստեղծել է Ռուսաստանը, ՀԱՊԿ-ն ստեղծել է Ռուսաստանը, և այլն: 90-95 տոկոսով արտաքին կառավարումը Ռուսաստանում պահպանված է, երկրի ամբողջ փիլիսոփայությունն իրեն խորթ համակարգերի վրա է, ինչպես նաև՝ Հայաստանը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այսօր Սոչիում ՌԴ նախագահը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Young Pioneer Tours տուրիստական ընկերությունը հաղորդել է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ԿԺԴՀ ուղեւորությունների արգելք սահմանելու մասին, հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում։
«Մենք այստեղ նստած՝ գերագնահատում ենք մեր նշանակությունը: Աշխարհում հիմա արցախյան հակամարտության նման 50-ից ավելի հակամարտություն կա. հակամարտություններ, որոնք, կարելի է ասել, ավելի լուրջ ու կարևոր են միջազգային հանրության համար»:
«Ես կուզեի՝ նման հարցերը սկզբում մեզանում քննարկեինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով ռուսերենը պետական լեզու դարձնելու առաջարկի մասին: Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր, որ Հայաստանի իշխանությունները երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրեն ռուսերեն լեզվին:
Հրշեջ խմբերը մարել են Եգիպտոսի մայրաքաղաքի սրճարաններից մեկում կենցաղային գազի բալոնի պայթյունի հետեւանքով բռնկած կրակը:
Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը կնախաձեռնի Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փոխանցումը, եթե վերջինս նման խնդրանքով դիմի ՌԴ-ին:
Աֆղանստանի անվտանգության ուժերը վերջին օրն ամբողջ երկրում իրականացված գործողության ընթացքում 98 զինյալներ են ոչնչացրել, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով պշտպանության նախարարությունը։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անհայտ անձինք հարձակում են գործել ոստիկանական ավտոմեքենայի վրա:
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Արցախում անսպասելի ոչինչ տեղի չունեցավ, և ըստ նրա՝ նախագահական ընտրությունների արդյունքները սպասելի էին:
Քուդիստանը չի կարող անկախ պետություն դառնալ, անգամ եթե հանրաքվեն կայանա, այդ տարածքը չի կարող առանձնանալ:
Մի քանի տասնյակ հազար մարդ է հուլիսի լույս 21-ի գիշերը մասնակցել բողոքի տարերային ցույցերին եւ հանրահավաքներին՝ դատական համակարգի վիճելի բարեվոխմանը հավանություն տալու՝ Լեհաստանի Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների որոշման դեմ։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 21-ին ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ Առևտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ:
Սիրիայում օդուժի հարվածով ոչնչացվել է մալայզիացի զինյալ, որը պետք է գլխավորեր «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման կազմում Հարավ – արեւելյան Ասիայից իսլամիստների «բրիգադը»:
Գերմանական հայտնի Bild պարբերականը հայտնում է, որ Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում ունեցած բոլոր նախագծերը:
Չինաստանի իշխանությունները հեղեղումների պատճառով տարհանել են երկրի հյուսիս-արևելյան Ցզիլին շրջանի ավելի քան 226 հազար բնակչի:
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը կրկին դիմել է ԿԺԴՀ-ին՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ վարելու առաջարկությամբ:
«Մահանալուց հետո որևէ մեկս առանց թաղվելու չի մնա, սա է իմ պատասխանը: Ի՞նչ պիտի ասեմ գերեզմանների հետ կապված»,- ըստ aliq.ge-ի՝ այսպես է պատասխանել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Թբիլիսիի հողատարածքների օգտագործման ծրագիրը դիտարկում է գերեզմանների հարցն ու տարածված տեղեկատվությունը, թե 2040 թվականի համար Թբիլիսիի գերեզմաններում այլեւս տեղ չի լինի:
«Ըստ Հունաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Կոս կղզու մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,- ասվում է գրառման մեջ։
Խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի (ԳԴ) նոր անդամների նշանակման գործընթացն անվավեր է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Գերմանիայի իր գործընկերոջը՝ Զիգմար Գաբրիելին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ:
Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացրած, մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականությամբ, ամերիկացի ֆինանսիստ Էնթոնի Սքարամուչիին հաղորդակցումների տնօրեն կնշանակի Սպիտակ տան աշխատակազմում:
ԿԺԴՀ-ում երկարատեւ երաշտը, որն ամենասաստիկն է 2001 թվականից ի վեր, լուջ վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը, եւ երկրին շտապ օգնություն է պահանջվում միջազգային հանրակցության կողմից: