![](/banners/BeFunky-design.jpg)
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հնդկաստանի նախագահին
![](https://168.am/wp-content/uploads/2017/06/serj-sargsyan-7.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և երջանկություն:
«Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Հնդկաստանը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին՝ նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային և միջազգային կայունության ու խաղաղության հաստատման գործում:
Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ պատմական խոր արմատներ ունեցող հարաբերությունների ու փոխշահավետ գործակցության համակողմանի զարգացումը և շարունակական ամրապնդումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի հայ-հնդկական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: