Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե

Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի հարևան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների խորացումը կարևոր դեր ունի երկրի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի զարգացման համար։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Imedi LIVE» հաղորդման եթերում։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ ենթակառուցվածքներում իրականացվող լայնածավալ ներդրումները կնպաստեն երկրի տարանցիկ գործառույթի հետագա զարգացմանը։

«Սրանք ենթակառուցվածքներում իրականացվող շատ մեծածավալ ներդրումներ են, և այս ամենը կնպաստի մեր երկրի տարանցիկ գործառույթի առավել զարգացմանը։ Դրա հետ միասին խորացնում ենք մեր հարաբերությունները համապատասխան երկրների՝ մեր տարածաշրջանի և հարևան երկրների հետ։ Մենք արտակարգ հարաբերություններ ունենք մեր երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այս ամենն առանցքային դեր ունի հենց կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից»,- հայտարարել է Կոբախիձեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031