Բաժիններ՝

Սիրիայում ոչնչացվել է ԻՊ-ի մալայզիացի զինյալների պարագլուխներից մեկը

Սիրիայում օդուժի հարվածով ոչնչացվել է մալայզիացի զինյալ, որը պետք է գլխավորեր «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման կազմում Հարավ – արեւելյան Ասիայից իսլամիստների «բրիգադը»: Այս մասին գրել է Straits Times թերթը՝ բերելով հատուկ ծառայությունների տվյալները:

Ստացված տեղեկատվությամբ՝ 25-ամյա Մուհամադ Ֆուդհայիլ Օմարն ստացած վերքերից մահացել Է հունիսին Ռաքա քաղաքի մերձակայքում: Հատուկ ծառայությունները ենթադրում Էին, թե նա կդառնա ԻՊ-ի դաշտային հրամանատարներից մեկը եւ կհամակարգի Հարավ – արեւելյան Ասիայից զինյալների գործողություններն՝ ապրիլին նույնպես Սիրիայում ոչնչացված Մուհամադ Վանդիի փոխարեն, որը համարվում էր Մալայզիայում առավել որոնվող ահաբեկիչներից մեկը:

Հատուկ ծառայությունների տեղեկատվությամբ՝ 2013 թվականից Իրաքում եւ Սիրիայում ոչնչացվել են 34 զինյալներ Մալայզիայից, այսօրվա դրությամբ այնտեղ են գտնվում առավազն եւս 53 քաղաքացիներ այդ երկրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս