«Գերեզմանների պակաս չի լինելու». Նարմանիա

«Մահանալուց հետո որևէ մեկս առանց թաղվելու չի մնա, սա է իմ պատասխանը: Ի՞նչ պիտի ասեմ գերեզմանների հետ կապված»,- ըստ aliq.ge-ի՝ այսպես է պատասխանել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Թբիլիսիի հողատարածքների օգտագործման ծրագիրը դիտարկում է գերեզմանների հարցն ու տարածված տեղեկատվությունը, թե 2040 թվականի համար Թբիլիսիի գերեզմաններում այլեւս տեղ չի լինի:

Ինչպես բացատրել է Նարմանիան, Թբիլիսիի զարգացման գլխավոր ծրագիրը տարածքների վերաբերյալ բազմաթիվ հարցեր է քննարկում, այդ թվում՝ գերեզմանների տարածքների խնդիրը:

«Կարեւորն այն է, որ նշված են ապագայում գերեզմանների վերածվելիք տարածքները։ Այնպես որ, այս խնդիրը հաշվի առնված է մնացած բոլոր կարեւոր հարցերի հետ միասին, գերեզմանի պակաս չի լինի»,- հայտարարել է Նարմանիան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31