«Ձեզնից խելոք է Բակոն, ձեզնից գրագետ, ձեզնից ընդունված նախագահ է». Գուրգեն Եղիազարյան

«Բակո Սահակյանը մի անձնավորություն է, որը բացարձակ հարգանքն է վայելում Արցախի ժողովրդի, և, ինչո՞ւ չէ, ողջ Հայաստանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով օրերս Բակո Սահակյանի՝ Արցախի նախագահի պաշտոնում երրորդ անգամ վերընտրվելու մասին:

Գ. Եղիազարյանը չի համարում, որ ինչ-որ մի բան միջազգային հանրության մոտ կորցրեցինք այս ընտրություններով. «Եթե այդպես է, այդ Ադրբեջանը, որն ընդունված է ՄԱԿ-ի կողմից, միջազգային ճանաչում ունի, խայտառակ ընտրություններ է անցկացնում, եթե այդ միջազգային հանրությունն ինչ-որ մի բան պետք է աներ, պետք է նախևառաջ՝ անդրադառնար Ալիևին»:

Նրա խոսքով՝ այսօր Արցախին ավելի քան անհրաժեշտ է Բակո Սահակյանի ամուր ձեռքը և մեծագույն իշխանությունը՝ տրված ժողովրդի կողմից. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ ծիծաղելի էր, երբ մենք մի հոգու համար ջարդ ու փշուր արեցինք նախագահական ինստիտուտը Հայաստանում, երբ պետք էր օպերատիվ, ուղիղ կառավարման հնարավորություն ունենար: Ապրիլյան պատերազմը որոշակի ուղղումներ մտցրեց, սրբագրեց իշխանական կառավարման համակարգն Արցախում: Խնդրում եմ այս իշխանություններին՝ հնարավորինս քիչ գնան այնտեղ նկարվելու, երբ գնում այնտեղ նկարվում են, այդ ձևերն անում են, հետո գործող նախագահից մի 30 մետր առաջ են ընկնում, մի քիչ անհարմար բան է ստացվում: Թողեք՝ Արցախն իր համար զարգանա. ձեզնից խելոք է Բակոն, ձեզնից գրագետ, ձեզնից ընդունված նախագահ է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս