«Քաղաքական և քաղաքագիտական առումով անընդունելի է դա: Համագործակցության 3 կուսակցությունները պետք է համամասնորեն ներկայացված լինեն: Սա է պաճառներից մեկը, որ դադարեցրել ենք մեր մասնակցությունը: Անձնական ամբիցիայի խնդիր չկա»:
ՌԴ պաշտպանության նախարարությունը իր կայքում հրապարակել է Սիրիայի Պալմիրա քաղաքում ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից ոչնչացված հնագույն հուշարձանները։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու իրենց հայտը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի փետրվարի 15-ին կամ 16-ին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի դիմել Ուկրաինային՝ հարցում ուղարկելով բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու վերաբերյալ, haqqin.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը։
Վիկտոր Դալլաքյանի մամլո ասուլիսը։
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ 168.am-ը «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն էր պատճառը, որ «Ժառանգության» հետ իրենց բանակցությունները հաջողության չհասան:
Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեի հանդիպումը։
Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն հաստատել է տեղեկությունը, որ ձերբակալվել է Վրաստանի պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավար և սուրբ Աննայի և Հովակիմի անվան բժշկական կենտրոնի տնօրեն, հայր Գեորգի Մամալաձեն:
Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանրապետությունում երեկ կայացած նախագահական ընտրություններում հաղթանակել է ձայների 97.69 տոկոսով, հայտնել է երկրի ԿԸՀ-ն։
Գործադիրը չեղյալ է ճանաչել ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 9-ի «ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին» N96-Ա որոշումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարցի առնչությամբ ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում հանգել են եզրակացության, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հնարավոր կլինի ամբողջովին ընդունել ԱԺ փետրվարի 27-ին սկսվող քառօրյայում, ուստիև առաջարկվել է չեղյալ ճանաչել համապատասխան որոշումը:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը խստորեն դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան:
«Երեք գործիչներ՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը միանում են և միասնական պայքար են տանելու երկրում իրավիճակ փոխելու համար»,- ասաց Մարտիրոսյանը:
Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին, որը ներկայումս Գերմանիայում վիրահատության է պատրաստվում։
Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին, որին կալանավորել էին անցած ամիս առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, կասկածում են ապակու գործարանի շինարարության ժամանակ 3 մլն դոլար հափշտակելու մեջ։
Աշխարհում խոշորագույն Mossack Fonseca իրավաբանական ընկերության սեփականատերերը, որը դարձել էր օֆշորային սկանդալի կենտրոն, կապված «պանամայան փաստաթղթերի» արտահոսքի հետ, կալանավորվել են Պանամայում, հայտնում է Interfax-ը։
Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) մտադիր է միության երկրների համար ստեղծել ապահովագրական հարթություն, որից ապահովագրական ընկերությունները կարող են կիսել իրենց ստանձնած պարտավորությունների մի մասը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ «վկայակոչելով ԵՏՄ տիրույթում ապահովագրական հարթության ստեղծման և անդրսահմանային ապահովագրության ժամանակ արգելքների հանման հայեցակարգը»։
Արարատի մարզի Նոյակերտ համայքնում փետրվարի 12-ին անցկացվեցին համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները:
Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել հակակառավարական ցույցերին՝ դուրս գալով Բուխարեստի և երկրի այլ քաղաքների փողոցներ, հայտնում է Reuters-ը։
Գերմանիայի նորընտիր նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է երկխոսություն որոնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ։ Այս մասին նա հայտարարել է գերմանական ZDF-ի եթերում, հայտնում է DW-ն։
«Եթե 1500 ընտրատեղամասեր փակենք 3000 դիտորդով, դա կլինի ընտրողների 93% թիվ, այսինքն` մեծ համայնքներում, խոշոր տեղամասերում մեծ ազդեցություն է լինում: Եթե դիտորդների թիվը մեծանում է, գնում ենք նաև 800 և քիչ բնակիչներ ունեցող համայնքներ և ընտրողների մինչև 95%-ի չափով ընտրատեղամասերում դիտորդներ ենք ունենում»:
Փետրվարի 11-ի երեկոյան Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu):
Յուրաքանչյուր մարդ, ապրելով սեփական պետության հովանու ներքո` ինքնաբերաբար դրսևորում է համապատասխան սոցիալական վարք։ Նա կարծես նավ լինի բաց ծովում, որն առանց ղեկի տրվում է ալիքների հոսքին։
Պաշտպանության և արտաքին գործերի նախկին նախարարները վաղը հուշագիր են ստորագրելու:
ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին վիրավորվել է Իրաքի արևմուտքին հասցված ավիահարվածի հետևանքով, հայտնում են արբանյակային Alsumaria և Alhurra հեռուստաալիքները՝ վկայակոչելով անվտանգության ոլորտի աղբյուրներին:
Գերմանիայի նախկին արտգործնախարար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընտրվել է Գերմանիայի նախագահ:
Արարատի մարզի Նոյակերտ համայքնում փետրվարի 12-ին ընթանում են համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը պլանավորում են ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրել ոչ միայն Էլ-Բաբ քաղաքը, այլ ջիհադիստներից մաքրել շրջանը մինչև Ռաքքա:
Ռուսաստանն արդեն սկսել է երկխոսությունը ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ և դրա ինտենսիվությունը ավելանում է, հենց ձևավորվի ողջ անձակազմը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը НТВ հեռուստաալիքի եթերում:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու հարցումով Ադրբեջանը դիմել էր ոչ միայն Բելառուսին:
Իրանին ԴԱԻՇ-ի դեմ հակաահաբեկչական կոալիցիայից հանելը պրագմատիկ չէ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: