Բաժիններ՝

Ռուսաստանը ցուցադրել է ԴԱԻՇ-ի կողմից Պալմիրայի ոչնչացված հնագույն հուշարձանները

ՌԴ պաշտպանության նախարարությունը իր կայքում հրապարակել է Սիրիայի Պալմիրա քաղաքում ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից ոչնչացված հնագույն հուշարձանները։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների կողմից ոչնչացված հնագույն Պալմիրայի պատմաճարտարապետական օբյեկտները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ռուսական անօդաչու սարքը Պալմիրայում ու հարակից տարածքներում մոնիթորինգի ընթացքում գրանցել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների կողմից հռոմեական ամֆիթատրոնի ճակատամասի ու Տետրապիլոնի բարբարոսական ոչնչացման փաստը, որոնք հնագույն քաղաքի գլխավոր տեսարժան վայրերն էին։

Կադրերում պարզ երևում է, որ ահաբեկիչները պայթեցրել են պրոցենիումը՝ հնագույն հռոմեական թատրոնի կենտրոնական հատվախն ու Տետրապիլոնի սյուները (կառուցված 270 թ.)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս