Բաժիններ՝

Վրաստանի պատրիարք Իլյա II-ին փորձել են թունավորել. ԶԼՄ-ներ

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին, որը ներկայումս Գերմանիայում վիրահատության է պատրաստվում։

Հաղորդվում է, որ ուժեղացվել է վրացի պատրիարքի անվտանգությունը, նրա անվտանգության ծառայության ղեկավարը հարցաքննվել է, կալանավորվել է պատրիարքի գույքի կառավարման վարչության ծառայության ղեկավարը։

«Հնարավոր է, որ գործ ունենք պատրիարքի թունավորման փորձի հետ: Սա վարկած է, որը տարածվել է, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել»,- ասել է հեռուստաալիքը:

Դրա տեղեկություններով՝ ուժեղացվել է Իլյա II-ի անվտանգությունը։
«Ռուսթավի-2»-ը հայտնում է, որ ուրբաթ օրը Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավար և սուրբ Աննայի և Հովակիմի անվան բժշկական կենտրոնի տնօրեն, հայր Գեորգի Մամալաձեն: Վերջինս պատրաստվում էր մեկնել Բեռլին՝ պատրիարքի մոտ:

Թբիլիսիի քաղաքային դատարանը հայտնել է ԶԼՄ-ներին, որ տրվել է Մամալաձեին կալանավորելու որոշում։

Հեռուստաալիքի աղբյուրները նաև հաղորդել են, որ ձերբակալությունից հետո պետական անվտանգության ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն մեկնել է Գերմանիա ու պատրիարքի անվտանգության ծառայության ղեկավար Իոսեբ Օհանաշվիլիից պահանջել վերադառնալ Վրաստան դատախազության պահանջով, որը վերաբերել է պատրիարքի անվտանգությանը։

Մի քանի ժամ հարցաքննությունից հետո Օհանաշվիլին վերադարձել է Գերմանիա։ «Ես գտնվում եմ Բեռլինում, շարունակում եմ իրականացնել պարտականություններս, այլ հարցերի պատասխանել չեմ կարող»,- ասել է նա հեռուստաալիքի եթերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս