Բաժիններ՝

ԵՏՄ-ն մտադիր է ստեղծել միասնական պետական ապահովագրող. «Կոմերսանտ»

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) մտադիր է միության երկրների համար ստեղծել ապահովագրական հարթություն, որից ապահովագրական ընկերությունները կարող են կիսել իրենց ստանձնած պարտավորությունների մի մասը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ «վկայակոչելով ԵՏՄ տիրույթում ապահովագրական հարթության ստեղծման և անդրսահմանային ապահովագրության ժամանակ արգելքների հանման հայեցակարգը»։

Ռուսական շուկայի մասնակիցները, ըստ պարբերականի, թերահավատորեն են վերաբերվում վերպետական ապահովագրողի գաղափարին և առաջարկում են ԵՏՄ անդամ երկրներին մեղմացնել ազգային պահանջները, որպեսզի ԵՏՄ-ի ռիսկերի ապահովագրությամբ կարողանա զբաղվել Ռուսաստանը։

Համաձայն հայեցակարգի՝ ԵՏՄ-ն պատրաստվում է ստեղծել պետական ապահովագրողի կամ անդրսահմանային ընկերություն մասնավոր-պետական գործընկերության և ապահովագրական շուկայի առևտրային մասնակիցների խմբի հիման վրա։

Տվյալ ընկերությունը ընդունելու է ռիսկերը, «որոնց ապահովագրումը յուրաքանչյուր պետության ներսում անհնար է կամ ոչ նպատակահարմար»։

Բացի այդ՝ ընդհանուր ապահովագրական հարթությունը ընդունելու է «կատաստրոֆիկ բնույթի» ռիսկեր, որը պահանջում է ավելի լայն տարածքային վերաբաշխում։
Ինչպես հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության բաժնի ղեկավար Տիգրան Դավթյանը, նմանատիպ գործողությունները կօգնեն նվազեցնել արժութային ռիսկերը։

ՌԴ-ում նման ընդհանուր տարողությանը ուրախ են, սակայն ոչ վերպետական ընկերության տեսքով։

«Նման ընկերություն ստեղծելն անիրական է, միանգամից հարց է ծագում՝ ինչպիսին կլինի կապիտալի աղբյուրը, ում վերահսկողությանն է այն ենթարկվելու, որ բանկերում են պահվելու պահուստները»,- ասում է «Կոմերսանտի» զրուցակիցն ապահովագրական շուկայում։

Հայեցակարգում ասվում է, որ Հայաստանը, օրինակ, հուսալի ապահովագրող է ճանաչում ապահովագրող-ոչ ռեզիդենտների, ում ֆինանսական կայունությունը գնահատված է S&P, A.M.Best ու Fitch վարկանշային ընկերությունների կողմից А- ոչ ցածր, Moody’s-ի համար՝ A3։

Ղազախստանը նույնպես պահանջում է վարկանիշ՝ А-ից ոչ ցածր։
«Եթե հանենք վարկանշային սահմանափակումները, ապահովագրությունը ԵՏՄ-ում մեծ պոտենցյալ ունի։ Մենք ապրում ենք լեզվական մի գոտում, մենք ունենք ռիսկերի մեկ հասկացություն»,- ասում է ՌԴ ազգային ապահովագրական ընկերության նախագահ Նիկոլայ Գալուշինը։

Մյուս կողմից՝ նրա խոսքով՝ միշտ կպահպանվի մրցակցությունը միջազգային շուկայի՝ միլիարդավոր կապիտալիզացիա և ավելի բարձր վարկանիշներ ունեցող ընկերությունների հետ։

Ապահովագրության հարցով համաձայնագիրը կարող է դառնալ ԵՏՄ-ում ընդհանուր ֆինանսական կարգավորման մաս։

«Արդյունքում մենք պետք է ստանանք ճանապարհային քարտեզ՝ ֆինանսական ոլորտում ԵՏՄ պետությունների նորմերի ու պահանջների մոտեցման վերաբերյալ»,- բացատրել է Դավթյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս